«Ակունք» ազգագրական համույթ-«Մշո խըռ»

Գոհար Մկրտչյան
Գոհար Մկրտչյան
373 بار بازدید - 3 سال پیش - «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթ։Գեղ.ղեկավար`Արթուր Շահնազարյան.Հատվածը`«Արմատներ»
«Ակունք» ազգագրական երգի-պարի համույթ։
Գեղ.ղեկավար`Արթուր Շահնազարյան.

Հատվածը`«Արմատներ» հաղորդաշարից է։Տեսաֆիլմը նկարահանվել է Արևմտյան Հայաստանում։
__________

Մարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկն էլ պարն է: Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգին բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը:
Պարն ամբողջովին ենթակա է շեշտի, հանգի և եղանակի օրենքներին:
📌Շեշտը պարի եռանդն է: Պարողներին դրդողն ու ոգևորություն ներշնչողն է. ամեն անգամ, երբ հնչում է շեշտի հարվածը, խաղն ավելի է տաքանում և պարողներին աշխուժի բերում` թարմացնում:
📌Հանգը բաժանվում է շեշտական զարկերի համաչափ կամ համանման մասերի կամ ոտքերի, ուր շեշտերն իրար հաջորդում են զանազան աստիճանավորումներով` ելևէջով, պարի բովանդակության համաձայն և պարողների շարժումներին համապատասխան:
📌Եղանակ, որի արտահայտիչներն են նվագ կամ մարդկային ձայն, միացած կամ զատ, շեշտը` պարի բուռն եռանդի և զգացումների հայելին է:
Պարի ներքին բովանդակության անփոփոխ այս երեք տարրերը` շեշտ, հանգ և եղանակ, բոլոր ազգերն էլ ունին, բայց արտահայտության աստիճանը կախում ունի ազգային խառնվածքից և քաղաքակրթությունից. իսկ այդ երկուսը` ժողովրդի ամբողջ ներքին և արտաքին վիճակից:
                                                         (©Կոմիտաս)
3 سال پیش در تاریخ 1400/01/21 منتشر شده است.
373 بـار بازدید شده
... بیشتر