Թովմաս Պողոսյան-ԴՐՈ։

Գոհար Մկրտչյան
Գոհար Մկրտչյան
185 بار بازدید - 7 ماه پیش - Ինչու՞ լռեցին հայրենասիրական երգերը,և արդյո՞ք
Ինչու՞ լռեցին հայրենասիրական երգերը,և արդյո՞ք իրավունք ունեին լռելու ․․․

Կա հասարակության մի շերտ,որը ջանքեր չի խնայում ճնշելու և քննադատության ալիքի տակ առնելու ամեն տեսակ հայամետ ու ազգապահպան գործ,հատկապես մշակութային միջոցառումներն ու մեր ազգային արժեքների տարածումը։
Այդ տհաճ երևույթը ևս մեկ ապացույց է այն բանի,որ մենք պետք է ավելի ամուր կանգնենք մեր տեղում,ավելի ուժեղ գրկենք մեր արմատներն ու թույլ չտանք,որ որոշ անհայրենիքներ կարողանան ցեխ շպրտել ու պղտորել մեր ինքնության սրբագույն էջերը։

——————
ԴՐՈ հայրենասիրական երգն է՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի կատարմամբ,ով օրեր առաջ տոնում էր իր ծննդյան 70 ամյակը 💛🥰
Մարդ,ով շուրջ կես դար տարբեր բեմերից հանդիսատեսին է մատուցել մեր հարուստ մշակույթն ու աշուղական արվեստը՝իր ողջ շքեղությամբ 🌞🌿
Հայոց երկնքով անցեք հավքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարև տարեք դեպի տուն,
Ծեր արծվի պես մոլոր օտար ափերում,
Ծնող հողին կարոտ մտավ հավերժ քուն:

Կրկ․՝

Արի, դու քաջ Դրո, բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր,
Ձայնիր քո քաջերին` քնած թե արթուն,
Փրկիր քո հայրենիք, չքնաղ Սուրմալուն:

Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարվածից,
Չես վհատվել անգամ կրծքիդ խոր վերքից,
Անթիվ զրկանք ես կրել քո կամքով արի,
Դու քաջ զինվոր ազգի ու գաղափարի:

Դաշնակցականին վայել աննկուն կամքով,
Պայքարել ես ապրել ազգիդ կարոտով,
Ղարսն ու Անի, Սուրմալու, Բիթլիս հիշելով,
Փակվել են աչքերդ հավիտյան քնով:

Հեղինակ` Աշուղ Գևորգ
7 ماه پیش در تاریخ 1402/11/01 منتشر شده است.
185 بـار بازدید شده
... بیشتر