Գուլուլմանի նման ես 🌸🌿

Գոհար Մկրտչյան
Գոհար Մկրտչյան
476 بار بازدید - 5 ماه پیش - Շարունակենք ծանոթանալ աշուղական երգարվեստի սիրունագույն
Շարունակենք ծանոթանալ աշուղական երգարվեստի սիրունագույն նմուշներին ☀️🌿  

Նախ ասեմ,որ մեր բանահյուսության մեջ կնոջը գովերգող երգերի հարուստ պաշար ունենք,ու այդ երգերը մեկը մյուսից չքնաղ են 🥹😍💛
Դրանցից մեկն էլ  Գուլուլմանի նման ես  սիրերգն է,որի հեղինակը շատերիս հայտնի փերիահայ աշուղ Մկրտիչ Թահմազյանն է 🌞🌾

Բեմում ՝ Սայաթ-Նովա աշուղական անսամբլ ,
Գեղ․ղեկավար ՝ Թովմաս Պողոսյան ։


Տեսանյութը ՝ Armenian retro music ալիքից ։
——————
Գարնան արևի նման ես,
Կանաչ տերևի նման ես,
Դու գուլուլմանի նման ես,
Դեմքդ ուրախ,
Բացված շուշանի նման ես,
Դու գուլուլմանի նման ես։  

Հագիդ աբրշում միթանը,
Դոշիդ ջուխտ կոկոմ նշանը,
Տարավ իմ խելքն ու իմանը,
Նայվածքդ,ա՜խ,
Վառող կրակի նման ես,
Դու գուլուլմանի նման ես։  

Սիրուն ա ,ա՜խ,ընդու խալը,
Կաքավի նման ման գալը,
Քարմանի նման պար գալը,
Մեջքդ,դալար,
Նոր սալբու ծառի նման ես,
Դու գուլուլմանի նման ես։  

Բոյ ու բուսաթդ ղամաշի,
Ոնց որ մարմարից են տաշիլ,
Ընկներդ ղալամով քաշիլ,
Սարի սիրուն,
Գոված մարալի նման ես,
Դու գուլուլմանի նման ես։  

Գուլուլման* - ծաղկի անուն ,
Մինթանա* - կանացի երկար վերնազգեստ,
Իման* - հավատ,
Քարման* - Բուրդ և մազ մանելու գործիք,
Ղամաշ* - ղամիշ,
Ղալամ* - սրածայր մետաղե գործիք՝փորագրության համար։
5 ماه پیش در تاریخ 1403/01/10 منتشر شده است.
476 بـار بازدید شده
... بیشتر