Ծանոթացեք՝Լուսիկ Քեթցյան 💛

Գոհար Մկրտչյան
Գոհար Մկրտչյան
92 بار بازدید - 8 ماه پیش - Լուսիկ Քեթցյանը Ջավախքի Գանձա գյուղից
Լուսիկ Քեթցյանը Ջավախքի Գանձա գյուղից է։
Պարզապես անհրաժեշտ է նայել նրա աչքերին ու կտեսնեք այն ծով բարությունն ու սերը,որը տատիկն ամբարել է  իր ոչ այնքան դյուրին կյանքի ընթացքում 🥰 ☀️
Նա իր երգի մեջ այնքա՜ն ասելիք ու հոգի է դրել,որ անհնար է առանց հուզվելու լսել 🥺🧡
Լուսիկ Քեթցյանը հայտնի աշուղ Մխիթար Քեթցյանի հորաքույրն է 🌞🌾

________________
Գանձան գյուղ է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի շրջանում։ Գտնվում է Փարվանա լճի հարավային ափին։
Գյուղի բնակիչները արմատներով Արևմտյան Հայաստանից են:Նախնիները 1827թ. գաղթել են Էրզրումի շրջանի Կրճնկոց գյուղից:Գյուղի անվան հետ կապված կա մի առասպել, որը մեզ է հասել բնակիչների ապուպապերից: Ըստ այդ առասպելի, երբ գաղթականները սայլերով անցել են Թափարվան գետի միջով, սայլերի անիվներին փաթաթվելով ջրի երես են դուրս եկել շատ ձկներ և գաղթականներն այդ ամենը տեսնելով ձեռքները վեր պարզելով կոչել են. «Գանձա՜, գանձա՜» , և որոշել են հենց այդտեղ հաստատվել:
Գեղեցիկ գյուղ է Գանձան, այն Ջավախքի ամենամեծ գյուղերից մեկն է: Գանձան շրջապատված է բարձրիկ լեռներով, նրա միջով հոսում է Թափարվան գետը: Գյուղը շրջապատված է լայնարձակ դաշտերով, որոնք լցված են երփներանգ ծաղիկներով:
Գանձայում է ծնվել հայ բանաստեղծ Վահան Տերյանը, գյուղագիր Ջավախեցին։ Տերյանի հայրական տանը ներկայումս գործում է թանգարան։
_______________
(©«Փարվանա» TV_ի,2006թ.)
8 ماه پیش در تاریخ 1402/10/02 منتشر شده است.
92 بـار بازدید شده
... بیشتر