«ՍԻՄ» համույթ - Խոսիր նամակ,պար`«Փափուռի» ։

Գոհար Մկրտչյան
Գոհար Մկրտչյան
158 بار بازدید - 6 ماه پیش - Ապշեցնող են հայերի կյանքի պատմական
Ապշեցնող են հայերի կյանքի պատմական դեպքերի շուրջ ստեղծված կարոտի,ցավի ու տառապանքի երգերը։
Ամեն անգամ լսելիս փշաքաղվում եմ,իսկապես,ո՞նց էր հնարավոր ցավն ու երգը համատեղել,կյանքն ու կռիվը զետեղել մի քանի քառատողում․․․
Պարզապես Ֆանտաստիկ ժողովուրդ ենք ☀️🌿

Այս երգը առաջին անգամ եմ լսում,որքանով որ կարողացա վերլուծել ՝ ֆիդայական է։Ըստ իս, երգողը պատմում է իր զինակից ընկերոջ մասին,ով ընկել է անհավասար մարտում ․․․

Տեսանյութի երկրորդ մասում խումբը կատարում է  Փափուռի պարի անչափ գեղեցիկ տարբերակ,շատ հրաշալի կլինի,եթե այն նորից բեմ բարձրանա 😉💚

~~~
Ելույթ է ունենում Թալինի շրջանի Ագարակ գյուղի «Սիմ» համույթը։  

Գեղ․ղեկավար ՝ Իոսիվ Պողոսյան,
Քաղցր ձայնով մեներգում է ՝ Տիգրան Պետրոսյանը ։

Հատվածը՝Պոլիտեխնիկական համալսարանի  երգ ու պարի ամենամյա  փառատոնից է՝1987թ․
Տեսանյութը՝ Սեդա Ղլչյան-իս արխիվից,սկզբնաղբյուրը՝ Аркадий Дуринян-ի 🧡
————————
Անցնենք սարեր,անցնենք ձորեր,
Արտաշի զարգողը ո՞վ էր,
Էնվեր փաշեն իր խմբովն էր,
խոսիր նամակ,պադմիր սիրուն։

Արև էլավ յանա յանա,
Դոկտոր բերեք վերքս բանա,
Խշտիգ յարեն չի լավանա,
խոսիր նամակ,պադմիր սիրուն։

Դիրքը մտա ` տակս թաց էր,
Քամին զարգեց ` վրաս բաց էր,
Խշտիկ զարգող Անաստված էր,
խոսիր նամակ,պադմիր սիրուն։

Հասան խալի կրաղն է ժայռ,
Ըրես տիսա,տակը կյաժ ա,
թուրքն ու քուրդը կոպեկ չարժան,
խոսիր նամակ,պադմիր սիրուն։

Խշտիկ * - սվին,դանակի ծայրի սուր երկաթ,
Յարա * - վերք,
կրաղ * - կողք,շուրջ բոլոր,
ըրես * - երես ։
6 ماه پیش در تاریخ 1402/11/30 منتشر شده است.
158 بـار بازدید شده
... بیشتر