44-օրյա պատերազմը եզդի կնոջ աչքերով․ Դիլբար Խուդոյան

Xiret Media
Xiret Media
273.6 هزار بار بازدید - 2 سال پیش - Հայերի համար Հասմիկ, եզդիների համար
Հայերի համար Հասմիկ, եզդիների համար Դիլբար, եզդիական կամավորական ջոկատի համար՝ գեներալ ջան։ Դիլբարը թերևս միակ ազգությամբ եզդի կինն է, ով մեկնել է առաջնագիծ։ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես՝ կամավոր զինվորագրվելով որպես բուժքույր, մեկնում է առաջնագիծ` անկախ իրենից դառնալով Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատի տղաների և՛ վիրակապողը, և՛ քույրը, և՛ մայրը։

Հանում է խնամքով պահված պատերազմի հիշողությունները՝ դեղերով լցված ուսապարկը, որ իրեն հասավ արնաշաղախ, զինվորական համազգեստը, Արիության մեդալը, արցունքը խեղդում կոկորդում՝ «սրանք հեչ, տղերքը ողջ լինեին»։
Դիլբարը մինչև հիմա չի կարողանում կտրվել պատերազմի հիշողություններից, այսօր էլ գնում է Գորիսի դիրքեր տղերքին տեսակցության, այցելում  զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին, սփյուռքի եզդիների աջակցությամբ և նրանց անունից օգնում պատերազմի մասնակիցների ընտանիքներին։

Մեր նյութերին կարող եք հետևել նաև՝
Website - https://xirat.com/
Facebook - Facebook: xiret.media
Instagram - Instagram: xiret_media.. - https://t.me/yezidirights
TikTok-https://www.tiktok.com/@yezidi_blog?i...
2 سال پیش در تاریخ 1401/11/21 منتشر شده است.
273,616 بـار بازدید شده
... بیشتر