Karin - Tsaghkadzori / Կարին - Ծաղկաձորի

KARIN Folk Dance and Song Group
KARIN Folk Dance and Song Group
659.7 هزار بار بازدید - 11 سال پیش - ԾԱՂԿԱՁՈՐԻ Հայկական պարավեստում կան պարանմուշներ,
ԾԱՂԿԱՁՈՐԻ Հայկական պարավեստում կան պարանմուշներ, որոնք չեն պատկանում որևէ ծեսի, որևէ ազգային տոնի, կատարվում են բոլոր տոների և տոնակատարությունների ժամանակ: Այդ պարերի շարքին թերևս կարելի է դասել Վասպուրկանի ամենադիտարժան պարերից մեկը` «Ծաղկաձորին»: Այն հիմնականում պարել են ուխտատեղիներում ուխտագնացությունների ժամանակ: Անվան ծագումը կապվում է Վասպուրականում գտնվող համանուն տեղանքի հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ, և դեպի ուր տարբեր ազգային տոներին ուխտագնացության էին գնում Վասպուրականի տարբեր բնակավայրերից: «Ծաղկաձորին» կապված է պտղաբերության աստվածությունների և բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի վրա մոգական ազդեցություն ունեցող գործողությունների հետ: Պարի կապը պտղաբերության հետ մատնանշում են նրանում տեղ գտած բարձր թռիչքները, որոնցով պարողները ուզում էին ստանալ մոգերի բարեհաճ վերաբերմունքն իրենց բերքի աճի նկատմամբ: Պարի ձախ և աջ կտրուկ դարձումները խորհրդանշում են կյանքի տատանողականության, բնության ոչ բարենպաստ փոփոխությունների` երաշտների, կարկուտների և այլնի ազդեցությունը պտղաբերության վրա: Պարաքայլերը վերջանում են դեպի աջ գնացող թռիչքներով:
11 سال پیش در تاریخ 1392/06/28 منتشر شده است.
659,715 بـار بازدید شده
... بیشتر