Արհեստի և արվեստի քաղաք Գյումրի.Դարբին Գագիկ(շարք)

Liza Gasparyan
Liza Gasparyan
5.1 هزار بار بازدید - 12 سال پیش - Արհեստների եւ արվեստի քաղաք Գյումրին
Արհեստների եւ արվեստի քաղաք Գյումրին բոլոր ժամանակներում հետաքրքիր է եղել իր բնակիչներով, որոնցից յուրաքանչյուրն իր աշխատանքով եւ ստեղծագործական մտքով եւս մեկ վառ երանգ է ավելացրել մշակութային քաղաքի գունապատկերին: Գագիկ Մարտիրոսյանը կամ ինչպես շատերն են նրան դիմում՝ վարպետ Գագիկը , դարբնոցում է արդեն 44 տարի: Այս արհեստով ողջ գերդաստանն է զբաղվել՝ դեռեւս 1860թ-ից, ինքը արհեստը սովորել է հորից: Նրա աշխատանքները պահանջված են ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ հարեւան երկրներում: Բազմաթիվ մտավորականներ, քաղաքական գործիչներ ու հայտնի մարդիկ են եղել վարպետի դարբնոցում, որտեղ սառը երկաթը հոգի է ստանում: Գյումրուն բնորոշ պատմություններով եւ անեկդոտներով է համեմված վարպետի խոսքը, որի օգնությամբ էլ հնագույն արհեստը սովորեցնում է իր 20 աշակերտներին:
12 سال پیش در تاریخ 1391/10/19 منتشر شده است.
5,120 بـار بازدید شده
... بیشتر