Արտակարգ իրավիճակ` Գործարանային մետրոյի մոտ. երիտասարդները ջրից համարանիշներ էին «որսում»

Shamshyan
Shamshyan
13 هزار بار بازدید - 2 ماه پیش - Երեկ՝ հուլիսի 17-ին, Երևանում տեղացած
Երեկ՝ հուլիսի 17-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Երևանում առաջացան լուրջ խնդիրներ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը որոշ փողոցներում ջրահեռացման համակարգերի խոտանն էր։ Արդեն երևանցիների համար սովորական երևույթ է դարձել, որ երբ անձրևում է, գիտեն, որ Գործարանային մետրոյի մոտ ստեղծվում է «մինի լճակ»։ Մեծ թվով ավտոմեքենաներ չէին կարողանում անցնել այդ հատվածը, իսկ մի քանի երիտասարդներ էլ ջրի միջից դուրս են բերել 20-ից ավելի ավտոմեքենաների համարանիշներ, քանի որ երբ այդ ավտոմեքենաները անցել էին, համարանիշները պոկվել էր։

Մանրամասները՝ https://shamshyan.com/hy/article/2024...
2 ماه پیش در تاریخ 1403/04/28 منتشر شده است.
13,062 بـار بازدید شده
... بیشتر