Եթե դժվարության հանդիպես

Armbbu
Armbbu
95.5 هزار بار بازدید - 11 سال پیش - Եթե դժվարության հանդիպես,Կամ թե մարդկանցից
Եթե դժվարության հանդիպես,
Կամ թե մարդկանցից արհամարվես,
Ինչքան էլ ծանր վիճակ լինի,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր:

Եթե ծաղիկները թառամեն,
Եվ տերևները ծառից թափվեն,
Իսկ սրտումդ կրակը հանգչի,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր:

Եթե դու մենակ ես ու լքված,
Ինչպես ծովում նավը ջախջախված,
Էլ պիտանի չես ոչ մի բանի,
Դարձյալ ոչ ոքի մի մեղադրիր:

Թե աչքերիցդ  արցունք թափվի,
Ուրախության հույսը կտրվի,
Այս խոսքերը դու սրտիդ մեջ դիր,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր:

Թե նույնիսկ հարազատ ընկերդ,
Եվ հանկարծ դրժի իր երդումը,
Քեզ մոռանա և սերը փոխի,
Նրան էլ դարձյալ մի մեղադրիր:

Որովհետև Հիսուս Քրիստոսը,
Ներում է բոլորի մեղքերը,
Հայացքդ միայն Նրան ուղղիր,
Եվ Նրա նման դու էլ ներիր:

Թե ուզում ես երջանիկ լինես,
Եվ մարդկանց օրինակ ծառայես,
Այդ դեպքում պետք է այնպես անես,
Ամենից առաջ քեզ մեղադրես:

Քանզի Հիսուսը մեզ սիրելով,
Մեր մեղքը Իր վրա վերցնելով,
Խաչի վրա մեզ համար Նա զոհվեց,
Ինձ և քեզ թողություն պարգևեց:
11 سال پیش در تاریخ 1392/04/18 منتشر شده است.
95,539 بـار بازدید شده
... بیشتر