Մենք Հայ ենք, ենք բացառիկ ենք։ Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք։

IQ Center Global Education
IQ Center Global Education
199 بار بازدید - 3 ماه پیش - Հնագույն պատմություն ունեցող մեր երկրում՝
Հնագույն պատմություն ունեցող մեր երկրում՝ Հայաստանում, որտեղ ամեն մի քար ունի իր հետքը, բոլորիս տարբե՜ր արմատները միաձուլվում են՝ դառնալով միասնական հավատ, միասնական ձգտում՝ սիրո, խաղաղության, կրթության….
Այո՛, անկախ նրանից, թե որ գյուղից կամ քաղաքից ենք, մեզ միավորում են մեր պատմությունը, կրոնը, արվեստն ու մշակույթը, ուսումն ու կրթությունը և իհարկե, դրանց հանդեպ մեծագույն սերն ու նվիրումը:

Մենք բոլորս հայ ենք. եղել ենք, կանք ու կլինենք հայ: Երբ անբաժան ու միասնական ենք, ու դրա հետ մեկտեղ էլ՝ կիրթ ու բանիմաց, մենք հզոր, անհաղթելի ուժ ենք, որ երբեք ու ոչնչի չի պարտվի:
Ուրեմն, չբաժանվենք ու թույլ չտա’նք բաժանել մեզ մարզերի, քաղաքների կամ գյուղերի, չհեռանանք իրարից ո’չ մի դեպքում։ Չէ՞ որ անկախ նրանից, թե որտեղ ենք ծնվել կամ որտեղ ենք բնակվում, մենք մի մեծ ու ջերմ ընտանիք ենք, հայ ընտանիք: Միավորվելով, շարունակ ջանասիրաբար կրթվելով ու աշխատելով ենք մենք ուժեղ ու անկոտրում:

Մենք հայ ենք: Մենք բացառիկ ենք: Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք:
3 ماه پیش در تاریخ 1403/02/19 منتشر شده است.
199 بـار بازدید شده
... بیشتر